Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Լիցենզավորված գործունեության իրականացման համար ներկայացվող երաշխիքները

1. Անձինք հանձնաժողովի սահմանած կարգով հանձնաժողով են ներկայացնում օրենսդրությանը չհակասող երաշխիքներ՝ կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կամ էներգիայի պահեստավորման՝

1) լիցենզիա ստանալու համար.

2) լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածը երկարաձգվելու դեպքում.

3) լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու համար, ինչպես նաև նշված ժամանակահատվածը երկարաձգվելու դեպքում.

4) լիցենզիա ունեցող անձի կողմից օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը (դրական փորձագիտական եզրակացություններով) հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածում կայանը չվերակառուցվելու դեպքերում՝ ամբողջությամբ, իսկ լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվելու, արտադրության կամ պահեստավորման լիցենզիա ունեցող անձի կողմից օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը (դրական փորձագիտական եզրակացություններով) հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվելու դեպքերում երաշխիքային գումարը կիսով չափ ենթակա է փոխանցման պետական բյուջե՝ հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Երաշխիքով սահմանման ենթակա գումարի մեծությունը պետք է հավասար լինի սույն հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ կառուցվող կայանի հզորության և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի (սույն հոդվածում այսուհետ՝ բազային տուրք) տասնապատիկի արտադրյալին.

2) 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ ժամանակահատվածն առաջին անգամ երկարաձգելիս կառուցվող կայանի հզորության և բազային տուրքի քսանապատիկի, իսկ երկրորդ և հաջորդող երկարաձգումների պարագայում՝ երեսնապատիկի արտադրյալին.

3) 3-րդ կետով նախատեսված դեպքերում՝ վերակառուցման արդյունքով կայանի ավելացող հզորության և բազային տուրքի տասնապատիկի արտադրյալին:

4. Սույն հոդվածում կայանի հզորություն է դիտարկվում դրա տեղակայվող հզորությունը՝ արտահայտված կիլովատտերով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հանձնաժողովի կողմից երաշխիքային գումարը պետական բյուջե փոխանցելու վերաբերյալ որոշման ընդունման պարագայում, եթե լիցենզավորված անձը նախկինում հանձնաժողով երաշխիք չի ներկայացրել, ներկայացրած երաշխիքի գործողության ժամկետը լրացել է, կամ դրանով սահմանված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, ապա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գումարի՝ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը:

6. Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքով սահմանված գումարը սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետևանք է անհաղթահարելի ուժի:

7. Սույն օրենքի իմաստով՝ անհաղթահարելի ուժ են համարվում ցանկացած հանգամանք, դեպք կամ դրանց հետևանք, որոնք հանգեցրել են, հանգեցնում կամ կարող են հանգեցնել լիցենզավորված անձի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում են հետևյալ պայմանները․

1) լիցենզավորված անձի վերահսկողության ներքո չեն.

2) լիցենզավորված անձը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված)՝ նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար:

8. Լիցենզավորված անձի պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն անհաղթահարելի ուժի հետևանք լինելու հանգամանքը ենթակա է հիմնավորման այդ լիցենզավորված անձի կողմից:

9. Սույն օրենքի իմաստով՝ մասնավորապես անհաղթահարելի ուժեր են՝

1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղ, երկրաշարժ, փոթորիկ, պտտահողմ, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրև, ձնաբուք, սողանք), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտումը, գործադուլները, հասարակական անկարգությունները.

2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումները, զինված հակամարտությունները, արտաքին թշնամու գործողությունները կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունն այն դեպքում, երբ դրա արդյունքով չի տրամադրվել, չի երկարաձգվել համապատասխան պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք, կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ լիցենզավորված անձը գործել է համաձայն օրենսդրության:

10. Սույն հոդվածի 9-րդ մասը չի սահմանափակում լիցենզավորված անձի իրավունքը, նկարագրվածից բացի, այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմելու հանձնաժողով՝ սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս անհաղթահարելի ուժ ճանաչելու համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։