Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասում՝
Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասում՝
1) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողով մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների և միկրոէներգաարտադրողների արտադրող կայանների միացման շրջանակում գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» կետով.
«դ1) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողով մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ պահեստավորող կայաններում էներգիայի պահեստավորման՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակում գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների, ինչպես նաև էներգիայի պահեստավորման լիցենզիաները մրցութային ընթացակարգով տրամադրելու վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.».
3) «ե» կետը «հզորությամբ» բառից հետո լրացնել «կայաններում» բառով, իսկ «արտադրության» բառից հետո՝ «և էներգիայի պահեստավորման» բառերով: