Հոդված 14.1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
Հոդված 14.1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։
2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ հատուկ քննչական ծառայությունում և (կամ) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:
3. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
4. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
(14.1-ին հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-20-Ն)
(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 24.03.21 ՀՕ-152-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)