Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-25-ից մինչև 2021-09-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14.1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

գործել է մինչև 2021-09-13Բացել ARLIS-ում

Հոդված 14.1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ հատուկ քննչական ծառայությունում և (կամ) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:

3. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։

4. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:(14.1-ին հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-20-Ն)

(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 24.03.21 ՀՕ-152-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։