Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. Դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները
Հոդված 14. Դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները
1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի պաշտոնում աշխատած, հակակոռուպցիոն կոմիտեում և (կամ) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու) յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:
2. Դատախազը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:
3. Դատախազներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
(14-րդ հոդվածը խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն, 21.01.20 ՀՕ-20-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-152-Ն)
(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)