Հոդված 14. Դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները
Հոդված 14. Դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները և հավելումները
(վերնագիրը լրաց. 22.03.23 ՀՕ-105-Ն)
1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի պաշտոնում աշխատած, հակակոռուպցիոն կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում և (կամ) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու) յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:
2. Դատախազը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ դատախազներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
4. Դատախազին, որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:
(14-րդ հոդվածը խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն, 21.01.20 ՀՕ-20-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-152-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-422-Ն, լրաց., փոփ. 22.03.23 ՀՕ-105-Ն, փոփ. 04.12.24 ՀՕ-521-Ն)
(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.03.21 ՀՕ-152-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(04.12.24 ՀՕ-521-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)