Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-10-ից մինչև 2023-01-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · պետական պաշտոն ԵՎ պետական ծառայության պաշտոն ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 6. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի կառուցվածքը

գործել է մինչև 2023-01-29Բացել ARLIS-ում

Հոդված 6. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի կառուցվածքը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է սույն օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները:

2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելիս արտաժամյա և գիշերային աշխատանքների համար տրվող հավելումները հաշվարկվում են ֆինանսական տարվա կտրվածքով` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տարեկան հիմնական աշխատավարձի նկատմամբ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լրացուցիչ աշխատավարձի հաշվարկում չեն ներառվում բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող հավելումները:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի, վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի), Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

6. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

(6-րդ հոդվածը փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-209-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-250-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-152-Ն, 09.06.22 ՀՕ-264-Ն, 23.12.22 ՀՕ-604-Ն, 16.12.22 ՀՕ-564-Ն)

(հոդվածը 23.12.22 ՀՕ-618-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)

(23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։