Հոդված 9. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
Հոդված 9. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն)
1. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։
2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և անդամները վարձատրվում են սույն օրենքի հավելված 1-ով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներով, եթե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով այլ բան նախատեսված չէ:
3․ Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով՝ հաշվի առնելով սույն օրենքի 13-րդ, 14-րդ, 14.4-րդ, 16.1-ին հոդվածներով և սույն մասով նախատեսված առանձնահատկությունները: Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններում, առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ: Սույն մասով սահմանված հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ սույն հոդվածով, 13-րդ, 14.4-րդ և 16.1-ին հոդվածներով սահմանված դեպքերի:
(9-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-152-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-422-Ն)
(24.03.21 ՀՕ-152-Ն օրենքն ունի անցումային դրույթ)