Հոդված 14.2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
Հոդված 14.2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում և (կամ) հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:
3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
5. Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Կառավարությունը:
(14.2-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-20-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-152-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-422-Ն)
(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.03.21 ՀՕ-152-Ն օրենքն ունի անցումային դրույթ)