Գլուխ 7 · ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 23. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնությունը
Հոդված 23. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնությունը
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության և սոցիալական այլ երաշխիքների տրամադրման հետ կապված և սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:
(23-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-618-Ն)
(23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)