Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-01-ից մինչև 2023-06-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-06-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրությունը (դրամական ապահովությունը)

գործել է մինչև 2023-06-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 16. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրությունը (դրամական ապահովությունը)

(վերնագիրը լրաց. 23.12.22 ՀՕ-604-Ն)

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաև` զինծառայող), քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի խմբի (ենթախմբի) սանդղակում` համապատասխանաբար զինվորական, փրկարար կամ քրեակատարողական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:

2. Պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 3-ով, ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 4-ով, ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 5-ով, Պետական պահպանության ծառայության զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 6-ով, քրեակատարողական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 7-ով, փրկարար ծառայության ծառայողներինը` հավելված 8-ով:

2.1. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-209-Ն)

2.2. Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի, 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 4-րդ մասերով, 20-րդ հոդվածով, 21-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 1-8-րդ մասերով, 25-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա: Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վրա:

4. Զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին կոչման համար հավելավճար չի տրվում:

5. Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում։

5.2. Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատեստավորման արդյունքով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկվելու դեպքում Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում։

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության, քրեակատարողական և փրկարար ծառայությունների կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու դեպքում վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

(16-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-245-Ն, 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-505-Ն, 23.12.22 ՀՕ-604-Ն, լրաց., փոփ. 23.12.22 ՀՕ-618-Ն, լրաց. 21.04.23 ՀՕ-133-Ն, 21.04.23 ՀՕ-136-Ն)

(07.12.22 ՀՕ-505-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(հոդվածը 01.03.23 ՀՕ-41-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից)

(01.03.23 ՀՕ-41-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(21.04.23 ՀՕ-133-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(21.04.23 ՀՕ-136-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։