Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-02-ից մինչև 2023-06-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

գործել է մինչև 2023-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 20. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

1. Պետական ծառայության հավասար պաշտոնում պետական ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի` պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ` աշխատավարձի համապատասխան սանդղակի պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը, եթե պետական ծառայողի հավասար պաշտոնում աշխատանքի ընդմիջումը չի գերազանցում վեց ամիսը:

1.1. Դիվանագետի բնականոն աճի համար հաշվարկվում է նաև ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը:

2. Պետական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում պետական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

3. Պետական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, կամ եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ): Հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ) զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում:

4. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն՝ հետևյալ սխեմայով.

1) հիմնական աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ տարին մեկ անգամ.

2) հիմնական աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.

3) հիմնական աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.

4) հիմնական աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ:

5. Տվյալ պաշտոնում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է պետական ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ: Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հերթական մակարդակի ավելացման ժամանակ հաշվի են առնվում նաև նրանց ծառայողական գործունեության գնահատման արդյունքները:

6. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի հերթական մակարդակի ավելացումը, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվա 1-ից` սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան:

(20-րդ հոդվածը լրաց. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ., խմբ. 06.12.17 ՀՕ-245-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։