Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-31-ից մինչև 2025-11-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14.2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

գործել է մինչև 2025-11-06Բացել ARLIS-ում

Հոդված 14.2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում և (կամ) հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։

4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

(14.2-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-20-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-152-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-422-Ն, խմբ. 26.05.23 ՀՕ-169-Ն)

(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.03.21 ՀՕ-152-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։