Հոդված 28. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող` պետական ծառայող չհանդիսացող անձանց վարձատրության կարգը
Հոդված 28. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող` պետական ծառայող չհանդիսացող անձանց վարձատրության կարգը
(վերնագիրը լրաց. 06.12.17 ՀՕ-245-Ն)
1. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխան սանդղակի առաջին մակարդակին համապատասխանող պաշտոնային դրույքաչափով:
2. Օրենքով նախատեսված դեպքում կադրերի ռեզերվից պետական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում աշխատավարձի համապատասխան սանդղակում տվյալ անձի հիմնական աշխատավարձը որոշվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակցով, իսկ դրա բացակայության դեպքում` առավել մոտ գործակցով:
(28-րդ հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-245-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, 04.12.24 ՀՕ-521-Ն)
(04.12.24 ՀՕ-521-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)