Գլուխ 10 · ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենսդրությունը խախտելու համար
Հոդված 31. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենսդրությունը խախտելու համար
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)
1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
(31-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)