Հոդված 26. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցիալական փաթեթը
Հոդված 26. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցիալական փաթեթը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)
1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման, մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով առողջ ապրելակերպի ձևավորման և ֆիզիկական կոփման նպատակով տրամադրվում է սոցիալական փաթեթ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:
2. (մասը գործել է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 7-ը` 07.10.20 ՀՕ-447-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն)
(26-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 07.10.20 ՀՕ-447-Ն, փոփ., լրաց. 06.10.21 ՀՕ-340-Ն)
(23.12.22 ՀՕ-604-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)