Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. Դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները
Հոդված 14. Դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները
1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի, հատուկ քննչական ծառայության կամ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
2. Դատախազը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:
3. Դատախազներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
(14-րդ հոդվածը խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն)