Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-15-ից մինչև 2026-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · (գլուխը խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

Հոդված 30. Պետական մարմինների (ենթակա մարմինների) կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրությունը

գործել է մինչև 2026-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 30. Պետական մարմինների (ենթակա մարմինների) կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրությունը

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

1. Պետական մարմինների (ենթակա մարմինների) կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով:

2. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման համար հիմք են ընդունվում պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների` սույն օրենքով սահմանված կարգով որոշված պաշտոնային դրույքաչափերը:

(հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։