Հոդված 9. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
Հոդված 9. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն)
1. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։
2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և անդամները վարձատրվում են սույն օրենքի հավելված 1-ով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներով, եթե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով այլ բան նախատեսված չէ:
3․ (մասն ուժը կորցրել է 04.12.24 ՀՕ-521-Ն)
(9-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-152-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-422-Ն, 22.03.23 ՀՕ-105-Ն, 04.12.24 ՀՕ-521-Ն)
(24.03.21 ՀՕ-152-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(04.12.24 ՀՕ-521-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)