Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-09-12-ից մինչև 2023-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴ: ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոդված 22. Հակագովազդ

գործել է մինչև 2023-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 22. Հակագովազդ

1. Անբարեխիղճ գովազդի փաստի բացահայտման դեպքում գովազդի մասին օրենսդրություն խախտողը պարտավոր է իր հաշվին հրապարակել հակագովազդ:

2. Հակագովազդը կարող է իրականացվել նաև այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, որոնք կամավոր կերպով իրենց վրա կվերցնեն այդ պարտականությունները` գովազդային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի կամ դատական մարմինների առաջարկությամբ:

3. Հակագովազդը կատարվում է գովազդի կատարման նույն միջոցներով` տևողության, տարածության, տեղի և նույն պայմանների օգտագործումով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։