Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-09-12-ից մինչև 2023-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԳՈՎԱԶԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 8. Գովազդի պատշաճությունը

գործել է մինչև 2023-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 8. Գովազդի պատշաճությունը

Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի պատշաճությունը, այն է`

ա) վարկաբեկում է բարոյականության համընդհանուր և ազգային նորմերը.

բ) պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ.

գ) ուղղակի կամ անուղղակի ձևով արատավորում կամ անհարգալից վերաբերմունք է արտահայտում պետական խորհրդանիշերի (զինանշանի, դրոշի, օրհներգի, դրամանիշի և այլն) նկատմամբ.

դ) վարկաբեկում է իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև արտադրական, առևտրային կամ այլ գործունեությունը, մասնագիտությունը, ապրանքատեսակը և այլն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։