Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) վարչական մարմիններ`
ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.
բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ.
գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար.
2) վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
(3-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն, 26.12.08 ՀՕ-19-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-257-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-193-Ն)