ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 11 · ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ ԵՎ ԼՈՒԾԵԼԸ
Հոդված 75. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Հոդված 75. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
1. Վարչական բողոքի քննարկումն իրականացվում է սույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ:
2. Վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:
3. Վարչական մարմինը վարչական բողոքը քննարկելիս առաջնորդվում է ինչպես գործում առկա, այնպես էլ լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:
(75-րդ հոդվածը լրաց. 13.12.04 ՀՕ-10-Ն)