Հոդված 2. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 2. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն օրենքի I և VII բաժինների գործողությունը տարածվում է վարչական մարմինների` հանրային իրավունքի բնագավառում իրականացվող ցանկացած գործունեության վրա:
2. Սույն օրենքի II-VI բաժինների գործողությունը տարածվում է վարչական մարմինների` վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող գործունեության վրա, իսկ սույն օրենքի IV-VI բաժինների գործողությունը տարածվում է նաև վարչական մարմինների այնպիսի գործողության և անգործության վրա, որոնք անձանց համար առաջացնում են փաստական հետևանքներ:
3. Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
4. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:
(2-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 13.12.04 ՀՕ-10-Ն)