Հոդված 30. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ և ՎԱՐՈՒՅԹԸ ՀԱՐՈՒՑԵԼԸ
Հոդված 30. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ և ՎԱՐՈՒՅԹԸ ՀԱՐՈՒՑԵԼԸ
1. Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`
ա) անձի դիմումը, բողոքը.
բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):
3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը:
4. (մասն ուժը կորցրել է 13.12.04 ՀՕ-10-Ն)
5. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված դեպքերում կիրառվում են սույն օրենքի II բաժնի համապատասխան դրույթները, իսկ «ա» կետի` բողոք բերելու մասով նախատեսված դեպքում` նաև IV բաժնի դրույթները:
(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)