Հոդված 88. ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 88. ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
1.1. (մասն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-259-Ն)
2. Եթե վարչական մարմնի իրականացրած վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը վարչական վարույթ իրականացնող մարմինն իրավասու է գումարի գանձման վերաբերյալ որոշումը կայացնելուց ոչ շուտ, քան 10 օր հետո ընդունելու պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում: Արգելանք դնելու մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է կատարման հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, բացառությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանք դնելու մասին որոշման: Արգելանքը դրվում է անհապաղ՝ պարտավոր անձի պարտավորությանը համարժեք գույքի վրա հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2.1. Պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-180-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-180-Ն)
4.1. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-180-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-180-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-180-Ն)
(88-րդ հոդվածը խմբ. 05.12.13 ՀՕ-141-Ն, լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-249-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-182-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-259-Ն, փոփ., լրաց. 09.07.19 ՀՕ-132-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-304-Ն, փոփ., խմբ. 11.04.24 ՀՕ-180-Ն)