ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 6 · ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԻԿ ՓՈՒԼԸ
Հոդված 37. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԻՎՈՒԹՅՈՒՆԸ և ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 37. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԻՎՈՒԹՅՈՒՆԸ և ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
2. Վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու վարչական վարույթի մասնակիցների ներկայացրած` վարույթին առնչվող դիմումները և փաստաթղթերը, որոնց քննարկումը մտնում է իր իրավասության մեջ: