Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-07-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸԳլուխ 7 · ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ, ԴՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

Հոդված 57. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 57. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

1. Գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:

Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:

2. Հիմնավորում չի պահանջվում, եթե`

ա) վարչական մարմինը բավարարում է որևէ դիմում, և վարչական ակտը չի շոշափում երրորդ անձանց իրավունքները.

բ) ակտի հասցեատիրոջը կամ այն անձին, ում շահերը վարչական ակտը շոշափում է, արդեն հայտնի է վարչական մարմնի դիրքորոշումը փաստական կամ իրավական հետևանքների վերաբերյալ, կամ այդ դիրքորոշումն ակնհայտորեն բխում է ակտի տեքստից.

գ) վարչական մարմինը նույնանման վարչական ակտեր է հրապարակում մեծ քանակությամբ կամ վարչական ակտերը հրատարակում է տեխնիկական միջոցների օգտագործմամբ, և յուրաքանչյուր առանձին դեպքում հիմնավորելու անհրաժեշտություն չկա:

3. Արգելվում է վարչական մարմնի ընդունած վարչական ակտերի հիմնավորումն այն փաստարկներով, որոնք չեն առնչվում տվյալ մարմնի իրավասությանը:

(57-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։