Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-10-30-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը

1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար`

1) հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1500 դրամ

100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 3000 դրամ

200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 5500 դրամ

500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 8500 դրամ

1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15000 դրամ

2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինչպես նաև հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 24 000 դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 48 000 դրամ

12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 120 000 դրամ

(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-286-Ն, խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն, 01.07.21 ՀՕ-282-Ն, փոփ., խմբ. 01.03.23 ՀՕ-42-Ն)

(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.07.21 ՀՕ-282-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։