Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 336.1-ին հոդվածով.
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 336.1-ին հոդվածով.
«Հոդված 336.1. Հիմնական դատալսումների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու կարգը
1. Հիմնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք ի հայտ գալուց հետո դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ՝ առանց վարույթը կարճելու:
2. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապացույցը վերաբերում է քննության առարկա մեղադրանքի մի մասին, և այդ ապացույցով պայմանավորված ի հայտ է եկել սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հանգամանք, ապա դատարանը որոշում է կայացնում այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
3. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացման վրա տարածվում են սույն օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթները:»: