Հոդված 4. Օրենսգրքի 269-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենսգրքի 269-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Բացառությամբ սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, դատավորի» բառերը փոխարինել «Դատավորի» բառով, իսկ «նորից» բառը՝ «սկզբից» բառով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Եթե վարույթն ստանձնած դատավորը, ծանոթանալով գործի նյութերին, այդ թվում՝ դատական նախորդ կազմով հետազոտված ապացույցներին, գտնում է, որ գործի դատական վարույթը սկզբից սկսելու անհրաժեշտությունը բացակայում է, ապա ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը լուծելուց հետո լսելով կողմերին՝ կարող է որոշում կայացնել վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ:»: