Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ստանձնած գործերի քննության վրա, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի, որը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարույթ ստանձնած գործերի քննության վրա:
3. Նախքան սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ստանձնած գործերը ենթակա են լուծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, և կարող են դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել ոչ ավելի, քան երկու անգամ՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2026 թ. հունիսի 25
Երևան
ՀՕ-244-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական: