Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. Օրենսգրքի 268-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 268-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.

«2.1. Եթե դատավորի փոխարինումից հետո դատարանը որոշում է կայացրել դատական վարույթը շարունակելու մասին, ապա նախքան դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները համարվում են հետազոտված, բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ: Ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է:

2.2. Կողմի միջնորդությամբ և կողմերի համաձայնությամբ դատարանը կարող է որոշում կայացնել սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 4-10-րդ կետերով նախատեսված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու մասին՝ առանց տվյալ ապացույցը սույն օրենսգրքի 326-329-րդ և 331-րդ և 332-րդ հոդվածներով նախատեսված կարգով հետազոտելու, եթե դա չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա:

2.3. Դատարանի կողմից սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված որոշումը չի կարող կայացվել, եթե մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է կամ դիրքորոշումը հայտնել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու:»․

2) 3-րդ մասը «հետազոտված» բառից հետո լրացնել «(ինչպես նաև դատական նիստում հետազոտված համարված)» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։