Հոդված 6. Օրենսգրքի 272-րդ հոդվածում՝
Հոդված 6. Օրենսգրքի 272-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը «նախնական» բառից հետո լրացնել «կամ հիմնական» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է ազատության մեջ գտնվող մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական կամ հիմնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել: Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարութային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել:»: