Հոդված 8. Օրենսգրքի 325-րդ հոդվածում՝
Հոդված 8. Օրենսգրքի 325-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Կողմն իրավունք ունի մինչև ապացույցի հետազոտումը սկսելը դատարանին միջնորդելու ապացույցը հետազոտված համարելու մասին:»․
2) 2-րդ մասի «՝ հարցաքննության ընթացքում» բառերը փոխարինել «, այդ թվում՝ հարցաքննության ընթացքում` հիմնավորելով դրա անհրաժեշտությունը» բառերով․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով.
«5. Պաշտպանության կողմն իրավունք ունի ապացույցների հետազոտման ընթացքում դատարանին ներկայացնելու հետազոտման ենթակա ապացույցների ծավալում չներառված՝ մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարելը հերքող առարկա կամ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով նախատեսված փաստաթուղթ՝ միջնորդելով հետազոտել այն և ճանաչել որպես իրեղեն ապացույց կամ արտավարութային փաստաթուղթ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապացույցը հետազոտելուց հետո պաշտպանության կողմը ներկայացնում է դրանով պայմանավորված քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ՝ միջնորդելով քննարկել հետազոտման ենթակա վերաբերելի այլ ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու հարցը:
7. Պաշտպանության կողմի փաստարկները լսելուց հետո դատարանը հետազոտման ենթակա վերաբերելի այլ ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու հարցի վերաբերյալ անցկացնում է խորհրդակցություն հանրային մեղադրողի, պաշտպանի, իսկ առկայության դեպքում՝ նաև տուժողի լիազոր ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:
8. Խորհրդակցության արդյունքում կողմերը սույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով կարող են միջնորդել սահմանափակել իրենց ներկայացրած ապացույցների հետագա հետազոտումը:»: