Հոդված 22. Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասությունները
Հոդված 22. Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասությունները
Մշակույթի ոլորտում պետական կառավարում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետև՝ լիազորված պետական մարմին):
Լիազորված պետական մարմինը՝
1) իրականացնում է պետական մշակութային քաղաքականությունը, մասնակցում է մշակութային օրենսդրության ու մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագրերի մշակմանը.
2) մասնակցում է մշակույթի ոլորտում կրթական չափորոշիչների (ստանդարտների), մեթոդական ձեռնարկների և ծրագրերի մշակմանը.
3) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է մշակույթի ոլորտում արտաքին քաղաքականության ձևավորմանը.
4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն մշակութային արժեքների արտահանման և ներմուծման նկատմամբ.
5) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու առաջարկություններ.
6) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային գործունեության ապահովման նպատակով.
7) վարում է մշակույթի ոլորտի վարչական վիճակագրությունը, ինչպես նաև՝ մշակութային կազմակերպությունների հաշվառումը.
8) հայտնաբերում, հաշվառում, ուսումնասիրում, վերականգնում և պահպանում է մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները).
9) վարում է մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները.
9.1) մշակում է ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
10) կազմակերպում է մշակույթի ոլորտում աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին` թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ առաջարկություն.
12) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի նորմատիվները․
13) հաստատում է միջազգային միջոցառումներին և նախագծերին մասնակցելու համար անհատ կատարողներին, ստեղծագործողներին, մշակույթի գործիչներին և ստեղծագործական խմբերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աջակցություն տրամադրելու կարգը և չափորոշիչները։
(22-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն, փոփ. 28.02.24 ՀՕ-121-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն, լրաց. 18.06.26 ՀՕ-237-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)