Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 26.1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26.1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը

1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Համապետական» կարգավիճակ:

2. «Տարածքային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են մարզի շրջանակում՝ բավարարելով մարզի բնակչության մշակութային պահանջմունքները:

3. «Տեղային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բավարարելով համայնքի բնակչության մշակութային պահանջմունքները:

4. Գործող և նոր ստեղծվող մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները հաստատում, ինչպես նաև համապատասխան կարգավիճակը շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական մարմնի առաջարկությամբ։

(26.1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն, խմբ. 22.01.25 ՀՕ-22-Ն, փոփ. 18.06.26 ՀՕ-237-Ն)

(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։