Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 18.1. Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18.1. Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներն իրականացնում են տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան գործառույթներ՝ համաձայն տվյալ պաշտոնի նկարագրի և պայմանագրի:

2. Մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների պաշտոնների անվանացանկը, օրինակելի նկարագիրը, ստեղծագործական աշխատողների կարգավիճակը և ստեղծագործական աշխատողներին ներկայացվող պահանջները զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով ատեստավորում անցկացնելու, ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները սահմանելու և արդյունքների բողոքարկման, ատեստավորման անցկացման համար ատեստավորման հանձնաժողով ձևավորելու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

3. Մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով լիազորված պետական մարմնի սահմանած կարգով տվյալ կազմակերպությունն իրականացնում է ատեստավորում, եթե տվյալ ոլորտը կարգավորող օրենքով այլ բան սահմանված չէ: Մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման արդյունքը հիմք է պաշտոնային դրույքաչափի ավելացման և հավելավճարի սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի ավելացման և հավելավճարի սահմանման դեպքերը, պայմանները և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր ատեստավորման համար մշակութային տվյալ կազմակերպությունը ձևավորում է ատեստավորման հանձնաժողով՝ համաձայն լիազորված պետական մարմնի սահմանած կարգի։

4.1. Մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ստեղծագործական աշխատողը.

2) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ստեղծագործական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

4.2. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ստեղծագործական աշխատողը մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

5. (մասն ուժը կորցրել է 18.06.26 ՀՕ-237-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 18.06.26 ՀՕ-237-Ն)

7. Ատեստավորման հանձնաժողովի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման դեպքում մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու կարգավորումները:

(18.1-ին հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն, խմբ., փոփ., լրաց. 18.06.26 ՀՕ-237-Ն)

(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։