Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները մշակույթի ոլորտում

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները մշակույթի ոլորտում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը և հաստատում մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագիրը.

2) մշակույթի պահպանման, հանրահռչակման և զարգացման նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը.

3) օրենքով սահմանում է բնակչության որոշ խավերի համար (նախադպրոցական տարիքի երեխաներ, դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ժամկետային զինծառայողներ) մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ.

4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.

5) մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները.

6) (կետն ուժը կորցրել է 18.06.26 ՀՕ-237-Ն)

7) հաստատում է պետական բյուջեով նախատեսված մշակութային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգը.

8) հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը.

9) (կետն ուժը կորցրել է 18.06.26 ՀՕ-237-Ն)

10) հաստատում է ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը.

11) աջակցում է պետություն-մասնավոր գործընկերությանը.

12) հաստատում է մշակութային կազմակերպությունների կամ մշակութային միջոցառումների ֆինանսավորման փորձնական մոդելների ներդրման ծրագրերը:

(21-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-55-Ն, խմբ., լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.06.26 ՀՕ-237-Ն)

(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։