Հոդված 10. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները
Հոդված 10. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)`
ա) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
բ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
գ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
դ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
ե) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.
զ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
է) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
ը) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում և արգելում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
թ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
ժ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
ժա) իրականացնում է պարեկային ծառայություն.
ժբ) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, այդ թվում` անսարք լուսացույցների դեպքերում` առաջին 3 ժամն անվճար, իսկ հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար` ճանապարհը տնօրինող մարմնի կողմից հետագայում վճարելու պայմանով, որը փոխհատուցվում է լուսացույցները սպասարկող կազմակերպության կողմից` կապալի պայմանագրին համապատասխան.
ժգ) կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ.
ժդ) տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում).
ժե) մատուցում է սույն օրենքով սահմանված վճարովի ծառայություններ.
ժզ) հրապարակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող` օրենքով չարգելված տեղեկություններ.
ժէ) համագործակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
ժէ.1) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
ժէ.2) սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն.
ժէ.3) (կետն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-240-Ն)
ժը) իրականացնում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները ճանապարհներին տեղակայվում են իրավասու մարմինների կողմից` ոստիկանության ներկայացմամբ:
(10-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, լրաց. 08.04.10 ՀՕ-36-Ն, խմբ. 18.05.10 ՀՕ-73-Ն, խմբ., լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, խմբ. 18.05.10 ՀՕ-73-Ն, 08.12.11 ՀՕ-332-Ն, 21.12.15 ՀՕ-183-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-186-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-240-Ն, 16.12.22 ՀՕ-476-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)