Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-03-15-ից մինչև 2023-10-15։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-10-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 13.2. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները

գործել է մինչև 2023-10-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 13.2. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:

2. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ:

3. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-332-Ն)

4. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների օգտագործման իրավունքը սույն հոդվածի 2-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:

5. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-332-Ն)

(13.2-րդ հոդվածը լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-332-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։