Գլուխ 4 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 13.1. Տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման տվյալների փոխանցումը (տրամադրումը)
Հոդված 13.1. Տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման տվյալների փոխանցումը (տրամադրումը)
(վերնագիրը խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն)
1. Ներքին գործերի լիազոր մարմնում գրանցված կամ հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները առանց տվյալների սուբյեկտի համաձայնության փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և փաստաբաններին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պետական կառավարման մարմիններ և իրավաբանական անձանց:
(13.1 -ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-476-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)