Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-24-ից մինչև 2025-08-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 16. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները

գործել է մինչև 2025-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 16. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները

1. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման և վերանորոգման նորմերը, կանոնները և ընթացակարգը սահմանում է տրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպությունը՝ հաշվի առնելով դրա շահագործման պայմանները:

2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով առանձին կարգի տրանսպորտային միջոցներ կահավորվում են կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։