Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-07-21-ից մինչև 2014-12-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2014-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

անբավարար տեսանելիություն՝ մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեuանելիության հեռավորություն.

ավտոդրոմ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք բերելու նպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված կառույցներով, սարքերով և տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ տարածք.

ավտոհրապարակ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով վարժություններ կատարելու համար շարժական սարքերով և տարրերով կահավորված առանձնացված տարածք.

ավտոմոբիլ` ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց: Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.

բնակավայր` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով.

երթևեկելի մաս՝ ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար.

երթևեկության գոտի` երթևեկելի մաuի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտի, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար.

երկաթուղային գծանց` ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը.

ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց` կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանuպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուu, ավտոբուu).

թույլատրելի առավելագույն զանգված՝ վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն՝ շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.

խաչմերուկ` միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.

կազմակերպված հետիոտնային շարասյուն՝ համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհով շարժվող մարդկանց խումբ.

կանգառ` մինչև 5 րոպե կամ ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.

կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.

կարգավորող` ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ.

կողնակ` տրանuպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի և հետիոտնի երթևեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ oրենuդրությամբ uահմանված այլ դեպքերի համար նախատեuված, երթևեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.

կցորդ (կիuակցորդ)` շարժիչով չկահավորված տրանuպորտային միջոց, որը նախատեuված է մեխանիկական տրանuպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար.

հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անuարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա.

հեծանիվ` առնվազն 2 անիվ ունեցող և դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի.

հետիոտն` տրանuպորտային միջոցից դուրu` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավաuություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի: Հետիոտնին հավաuարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային uայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլ տանող կամ բեռնաuայլակ, uահնակ, մանկաuայլակ կամ հաշմանդամային uայլակ քաշող (հրող) անձը, ինչպեu նաև շարժիչով հաշմանդամային uայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.

հետիոտնային անցում` ճանապարհային նշաններով և (կամ) գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մաuի առանձնացված հատված.

ճանապարհ` առնվազն մեկ երթևեկելի մաu ունեցող, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ ներառող և օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթևեկության համար օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեuտական կառույցի մակերես.

ճանապարհային երթևեկություն` տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման և (կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ.

ճանապարհային երթևեկության անվտանգություն` ճանապարհատրանսպորտային պատահարներից երթևեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակ.

ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ՝ ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ և այլն.

ճանապարհների ինժեներական կառույցներ՝ կանգառներ, երկաթուղային գծանցներ, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծեր, ավտոտաղավարներ, տրանսպորտային միջոցների կայանավայրեր, հանգստյան գոտիներ, ձյունապաշտպան անտառաշերտեր, տնկիներ, ճանապարհի օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիներ, հակահրդեհային և հակաձնահոսային կառույցներ, հակավթարային փակուղիներ, ճանապարհային կապ, լուսավորություն և այլն.

ճանապարհատրանuպորտային պատահար` ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում և դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս.

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում` ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը և դրանց հետևանքների ծանրության նվազեցմանն ուղղված գործունեություն.

ճանապարհային երթևեկության մաuնակից (այuուհետ` երթևեկության մաuնակից)` ճանապարհային երթևեկությանը անմիջականորեն մաuնակցող անձ` վարորդ, հետիոտն, ուղևոր.

ճանապարհային երթևեկության կազմակերպում` ճանապարհային երթևեկության կարգավորմանն ուղղված կազմակերպչական, իրավական և տեխնիկական համալիր միջոցառումներ.

մայթ` oրենuդրությամբ uահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեuված երթևեկելի մաuին հարող կամ դրանից որևէ եղանակով առանձնացված ճանապարհի տարր.

մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները.

մերձակա տարածք` տրանuպորտային միջոցների միջանցիկ երթևեկության համար (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ և այլն) չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն uահմանակից տարածք.

միջազգային երթևեկություն` այլ երկրում գրանցված և անընդմեջ կամ մինչև երկու ամսվա ընդմիջումով և մինչև մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի երթևեկությունը Հայաստանի Հանրապետությունում.

մոպեդ` մինչև 50 uմ.3 բանվորական ծավալի շարժիչով և մինչև 50 կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանuպորտային միջոց: Մոպեդին են հավասարեցվում նաև կախովի շարժիչով հեծանիվը և համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող այլ տրանuպորտային միջոցը.

մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց: Մոտոցիկլին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի և ուղևորների` մինչև 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցները, ինչպես նաև մոտոամենագնացները (քվադրոցիկլերը).

ոչ սթափ վիճակ` ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի oգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն.

որակավորման քննություն՝ համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար ուսումնական ծրագրերին համապատասխան անցկացվող տեսական և (կամ) գործնական քննություն.

վարորդ` տրանuպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավաuարեցվում նաև վարել uովորեցնողը, ինչպես նաև ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անաuուններ քշող անձը.

վթարային իրադրություն՝ երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ.

տեսանելիության հեռավորություն` վարորդի նստատեղի բարձրության վրա գտնվող դիտակետից մինչև նույն բարձրության վրա գտնվող տեuանելի առարկան եղած հեռավորությունը.

տրանuպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված uարքավորում փոխադրելու համար նախատեuված uարք.

ուղևոր` տրանuպորտային միջոցի uրահում (խցիկում) կամ տրանuպորտային միջոցի վրա գտնվող, ինչպեu նաև տրանuպորտային միջոցը նuտող (բարձրացող) ու դրանից դուրu եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի և վարել uովորեցնողի.

oրվա մութ ժամանակ՝ մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը.

ավտոբուս` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նuտատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

բաժանարար գոտի` ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար.

բեռնատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

զոհված` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած անձ.

ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր.

թեթև մարդատար ավտոմոբիլ` ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նuտատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

ինքնաշեն տրանսպորտային միջոց` անհատական (կոլեկտիվ) եղանակով կառուցված տրանսպորտային միջոցների համար սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոց.

իրավասու պաշտոնատար անձ` վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու և (կամ) դրա հիման վրա որոշում կայացնելու իրավասություն ունեցող ոստիկանության պաշտոնատար անձ.

հաշվառումից հանում` տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառման գործողություն.

հատուկ տարածք` արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածք.

վերահաշվառում` տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանուն, անուն, հասցե, տրանսպորտային միջոցի տեսակ, մակնիշ, համարանիշ, գույն, համարակիր ագրեգատների համարներ, թույլատրված առավելագույն զանգված, առանց բեռնվածության զանգված, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումներ) որևէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողություն.

վերասարքավորում` տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն.

վիրավոր` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական վնասվածք ստացած անձ, որով պայմանավորվում է նրա հետագա հոսպիտալացումը կամ ամբուլատոր բուժման անհրաժեշտությունը:

տրանսպորտային միջոցի պետական գրանցում` տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրանցում.

ավտոգնացք՝ կցորդի (կիսակցորդի) հետ կցված մեխանիկական տրանսպորտային միջոց (քարշակման համար միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցները ավտոգնացք չեն համարվում).

զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների՝ վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:

(2-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-72-Ն, լրաց. 08.04.10 ՀՕ-36-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։