Հոդված 33.1. Նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդը
Հոդված 33.1. Նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդը
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն ունի նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդ (այսուհետ՝ արտաբյուջետային ֆոնդ)` կենտրոնական գանձապետարանում բացվող բանկային հաշիվ:
2. Արտաբյուջետային ֆոնդը կազմավորվում է՝
ա) մարզական, մշակութային և oրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումից ստացվող միջոցներից.
բ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշներ տրամադրելու շնորհիվ ստացվող միջոցներից.
գ) օրենքով չարգելված տեղեկատվության վճարովի տրամադրումից ստացվող միջոցներից.
դ) ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքներից.
ե) տրանuպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարներից, այդ թվում` տրանuպորտային միջոցի հաշվառման վայրից դուրu` uեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանuպորտային միջոցի հաշվառման գործողության համար, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի.
զ) լուսացույցների խափանման դեպքերում` ճանապարհային երթևեկությունը վճարովի հիմունքներով կարգավորելուց ստացվող միջոցներից.
է) արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման համար գանձվող վճարներից.
ը) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունելու համար նախատեսված վճարներից.
թ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար գանձվող վճարներից.
ժ) ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամական նվիրատվություններից.
ժա) արտաբյուջետային ֆոնդի միջոցներով ձեռք բերված տեխնիկական սարքավորումների և տրանսպորտային միջոցների օտարումից ստացվող միջոցներից.
ժբ) ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման, ինչպես նաև իրավական իրազեկման նպատակով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին իրավական ակտերի և (կամ) դրանց մեկնաբանությունների վերաբերյալ հրատարակվող նյութերի վաճառքից.
ժգ) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար նախատեսված վճարներից:
3. Արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է՝
ա) Ճանապարհային ոստիկանության համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ.
բ) Ճանապարհային ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավման և նյութական խրախուսման համար.
գ) Ճանապարհային ոստիկանության ծառայողների վերապատրաստման (որակավորման) համար.
դ) Ճանապարհային ոստիկանության շենքերի, շինությունների, ծառայության պայմանների բարելավման համար.
ե) անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար.
Արտաբյուջետային ֆոնդը ծախսելու այլ ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Արտաբյուջետային ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով` պետական ֆինանսների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված նախահաշվի համաձայն:
5. Արտաբյուջետային ֆոնդի ծախսման հաշվետվությունը ներառվում է պետական բյուջեի տարեկան հաշվետվության մեջ:
Արտաբյուջետային ֆոնդի հաշվի միջոցների շրջանառությունը բյուջետային տարվա ընթացքում իրականացվում, և այդ հաշվի մուտքերի նախահաշվային և փաստացի, ինչպես նաև ելքերի դրամարկղային և փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ծառայությունների համար գանձվող վճարների չափը, բացառությամբ «ե», «ը», «թ» և «ժգ» կետերով նախատեսված պարտադիր վճարների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(33.1հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, խմբ. 07.04.09 ՀՕ-83-Ն, 08.12.11 ՀՕ-332-Ն)