Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 30. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումը

1. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն ապահովում են օրենսդրությամբ սահմանված կարգով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:

2. Հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատություններում ճանապարհային երթևեկության կանոնների պարտադիր ուսուցումն իրականացվում է կրթության և գիտության ոլորտի` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատած ծրագրերին համապատասխան:

3. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն իրականացվում է պետական կառավարման տարածքային մարմինների և տրանսպորտի, կրթության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության ու բնակչության սոցիալական պաշտպանության բնագավառների պետական կառավարման մարմինների համատեղ մշակած օրինակելի ծրագրերով:

4. Ոստիկանությունը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում են իրավասու մարմիններին` քաղաքացիների` ճանապարհներին անվտանգ երթևեկության վարքագծի կանոնների ուսուցման հարցում:

(30-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-127-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։