Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-05-ից մինչև 2020-05-16։Բացել գործող տեքստը

Հոդված 5.1. Նոր համայնքների ձևավորումը

գործել է մինչև 2020-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 5.1. Նոր համայնքների ձևավորումը

1. Նոր համայնքներ ձևավորվում են համայնքների միավորման կամ բաժանման միջոցով:

2. Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է:

3. Համայնքների բաժանումը մեկ համայնքի բաժանման միջոցով մեկից ավելի նոր համայնքների ձևավորումն է:

4. Միավորվել կարող են միևնույն մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները, ինչպես նաև սահմանակից մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները:

5. Սահմանակից մարզերի համայնքների միավորման դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով փոփոխվում է Հայաստանի Հանրապետության մարզային բաժանումը:

(5.1-ին հոդվածը լրաց. 24.11.15 ՀՕ-148-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։