Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-06-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 5.1. Նոր համայնքների ձևավորումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 5.1. Նոր համայնքների ձևավորումը

1. Նոր համայնքներ ձևավորվում են համայնքների միավորման կամ բաժանման միջոցով: Նոր համայնքներ ձևավորվում են նաև համայնքի և այլ համայնքի բնակավայրի միավորման կամ համայնքից բնակավայրի անջատման միջոցով:

2. Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների կամ համայնքների և այլ համայնքների բնակավայրերի միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է:

3. Համայնքների բաժանումը մեկ համայնքի բաժանման միջոցով մեկից ավելի նոր համայնքների ձևավորումն է, ինչպես նաև համայնքից բնակավայրի անջատումը:

4. Միավորվել կարող են միևնույն մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները, ինչպես նաև սահմանակից մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները:

5. Սահմանակից մարզերի համայնքների (բնակավայրերի) միավորման դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով փոփոխվում է Հայաստանի Հանրապետության մարզային բաժանումը:

(5.1-ին հոդվածը լրաց. 24.11.15 ՀՕ-148-Ն, լրաց. 24.09.21 ՀՕ-328-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։