Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-07-24-ից մինչև 2005-01-27։Բացել գործող տեքստը

Հոդված 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

գործել է մինչև 2005-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Բնակավայրերը մշտական բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավորներ են:

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը, նրանց դասակարգումը` գյուղ կամ քաղաք, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ում:

Երևան քաղաքի բնակավայրերի և թաղամասերի ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ում:

Բնակավայրերի սահմանները նկարագրվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 4-ում և տեղանշվում սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հայաստանի Հանրապետության մարզերի 1:25 000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:

Երևան քաղաքի տարածքում գտնվող բնակավայրերի և թաղամասերի սահմանները նկարագրվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 5-ում և տեղանշվում սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Երևան քաղաքի 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։