Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-25-ից մինչև 2020-07-03։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-07-03-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 16 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 109

գործել է մինչև 2020-07-03ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 109.

Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի կազմումը և հաստատումը

1. Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման ավարտից հետո անցկացվում է բաց քվեարկություն` խորհրդակցական սենյակում քվեարկություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

2. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

3. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս հավակնորդների թիվն անհրաժեշտ քանակին հավասար կամ շատ լինելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է համալրման համար անհրաժեշտ քանակին, իսկ քիչ լինելու դեպքում՝ հավակնորդների թվին: (նախադասությունը հանվել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

4. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմվում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակ, որում ընդգրկվում են անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները:

5. Եթե որևէ սեռի դատավորների թիվը պակաս է դատավորների ընդհանուր թվի 25 տոկոսից, ապա դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում երաշխավորվում է առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած այդ սեռի ներկայացուցիչների համար մինչև 50 տոկոս տեղ:

6. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել ընտրված թեկնածուներին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են նվազագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները:

7. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: (նախադասությունը հանվել է 25.03.20 ՀՕ-197-Ն)

8. Լրացուցիչ քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

9. Բարձրագույն դատական խորհուրդը որակավորման ստուգման արդյունքների հիման վրա կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը և այն ներկայացնում Արդարադատության ակադեմիա՝ նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով:

10. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ցուցակը կազմելուց հետո ցուցակում գտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը կամ սնանկ ճանաչվելը կասեցնում է նրա ուսուցումն Արդարադատության ակադեմիայում՝ համապատասխանաբար մինչև արդարացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կամ սնանկության վարույթի ավարտը:

11. Գիտական աստիճան ունեցող հավակնորդի համար Արդարադատության ակադեմիայում գործնական հմտությունների զարգացման մասով օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է ուսուցում:

(109-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։